Երբ մտածում եմ մամայի հանդեպ սիրո մասին, չեմ զգում սիրո ու պարտականության սահմանը։ Գուցե ծնողական սերը հենց սա է։ Գուցե մայրական սերը մայրական ատելություն է։ Արդյոք սա սեր է, թե պարտականություն։ Արդյոք սա սեր է, թե խղճահարություն։ Արդյոք սա սեր է, թե ինքնախղճահարություն։ Կամ արդյոք սերը խղճահարությունն ու պարտականությունն է։ Չեմ ուզում հավատալ։
Ավելի լավ է առանց սեր։ Երազում եմ շաբաթները վերջանան։ Հաճախ մտածում եմ մեռնելու ու ապրելու սահմանի մասին։ Բայց արդյո՞ք այս ամեն ինչը մենակությունը չէ։ Կամ արդյոք այս ամեն ինչը հենց մենակությանը ընտրությունը չէ։ Հասկանում ե՞ս։
Ուզում եմ պատմել քեզ իմ հոգու ջերմության պակասը։ Կտորներով եղանակը փոխվում է։ Կամուրջի տակի ծառը փոխում են իրենց գույնը։ Աուդիոգրքերից հաճույք չեմ ստանում։ Չգիտեմ ինչից է։ Ավելի շատ ջանք է պահանջում ամեն ինչ։ Բայց ուտել շատ եմ սիրում։ Շատ եմ ուտում ու մենակությունը վայելում եմ։ Խաղաղ օրեր են։ Ամենուր կանաչ ու ուրախ։ Մտքիս Նատալին է։ Մազերը կտրել է։ Սիրուն է։
Սիրելի միտք մի խուսափիր ինքդ քեզնից։ Բացառիր խուսափումը։ Հարվածիր ինքդ քո պատկերին։ Տես ինքդ քեզ։ Տես ու մի փակիր աչքերդ։ Ինչպես նորից սիրեմ մարդկանց, ինչպես նորից սիրեմ ինքս ինձ։ Մարդիկ երեխաներ են ունենում, որ իրենց սիրեն։ Ես ո՞ւմ եմ ունենալու։ Ինչպե՞ս է մենակությունը սողանքի պես լցվելու հոգուս բոլոր դատարկ տարածքները։
Ես գիտեմ ինչպես։