Ինչ դժվար է որոշում կայացնել Մի ընտանիքում Որտեղ դու երբեք չես ունեցել Քո անձնական տարածքը Որոշում կայացնելու Ու ինչ դժվար է կյանքը Ու լի որոշումներով Քրոջս հետ խոսում եմ հեռախոսով Ասում է, որ ամեն ինչ դժվար է Որ դժվար է հասկանալ թե Ինչ պետք է անել այս կյանքում Իսկ ես ծովի վրա լողալուց հոգնել եմ Բայց խեղդվելուց էլ արդեն շատ եմ վախենում։
A lot of screen time leading to exhaustion Անկարարողության չափ չեմ կարողանում կտրվել Քրոջս ձայնը դեռ ականջներիս մեջ Փորձում եմ ինչ-որ մի փոքր բան ստեղծել
Այս տարածությունից հոգնել եմ Ապուշ ինստագրամի ռիլզերից Աշխատանքից Անվերջ-անվերջ նամակներից Մամայի անվերջ հարցերից Ու գոյության տանջող հարցերից
Մենակության մեջ եմ տեսնում իմ խնդիրները Փորձում եմ ինչ-որ մեկին գտնել Բայց ինչ-որ մեկի ֆիզիկական գոյությունը զզվելի է Եվ զզվելի եմ թվում ես Բայց նաև ինչ-որ մեկին դիպչելը Չնայած որ շատ պարզ բան է թվում Բայց այնքան հեռու է Ինչ-որ մեկին դիպչելը Թեթևակի Աննշմար Արդեն իսկ մեծ երջանկություն է թվում
Բայց չգիտեմ ով կդիպչի ինձ Որովհետև ինչ-որ մեկի գոյությունը Արդեն միֆ է թվում Կարծես այլ տիեզերքի մի բան Որտեղ ես չեմ կարող չպաշտպանվել Որտեղ ես չեմ կարող չթվալ Անպաշտպան Կեղծ Կամ աննկարագրելի Անցանկալի
Ես քո հայացքին եմ սպասում արդեն Հարյուր տարի