Գիտեմ, որ գուցե չկարողանամ այլևս շարունակական գրառումներ անել, բայց ուզում եմ սա թողնել այստեղ։ Վերջերս կարդում եմ Complex PTSD: From Surviving to Thriving գիրքը, հեղինակ՝ Փիթ Ուոքեր - Pete Walker, և երևի դեռևս այսքան իրական նկարագրություն չեմ գտել իմ իրավիճակի։ Այնքան պարզ է ամեն ինչ նկարագրում ու այնքան համընկնում է իմ իրավիճակին, որ մեկ-մեկ ուղղակի լացս գալիս է։
Ահա մի քանի օգտակար խոսքեր, որ կօգնեն քեզ ինքնակարեկցանքի և ինքնագնահատականի աճը սնելու համար։ Խորհուրդ եմ տալիս պատկերացնես, թե խոսում ես քո ներսի երեխայի հետ, հատկապես երբ ֆլեշբեք ես ունենում։
Այնքան ուրախ եմ, որ ծնվել ես։ Դու լավ մարդ ես։ Ես սիրում եմ քեզ ինչպիս որ կաս և անում եմ ամենը՝ միշտ քո կողքին լինելու համար։ Կարող ես ինձ մոտ գալ, երբ վատ ես զգում։ Դու չպետք է կատարյալ լինես՝ իմ սերը և պաշտպանությունը ստանալու համար։ Բոլոր զգացմունքներդ իմ համար ընդունելի են։ Ես միշտ ուրախ եմ քեզ տեսնել։ Նորմալ է, եթե զայրացած ես։ Եվ չեմ թողնի որ ցավեցնես ինքդ քեզ կամ ուրիշներին, երբ զայրացած ես։ Դու կարող ես սխալներ գործել՝ նրանք քո ուսուցիչներն են։ Դու կարող ես իմանալ ինչի կարիք ունես և օգնություն խնդրես։ Դու կարող ես ունենալ քո սեփական նախընտրություններն ու ճաշակը։ Դու իմ աչքի լույսն ես։ Դու կարող ես ընտրել քո սեփական արժեքները։ Դու կարող ես ընտրել քո սեփական ընկերներին և պարտական չես սիրել բոլորին։ Դու կարող ես հաճախ շփոթված կամ երկակի զգալ և չիմանալ բոլոր պատասխանները։ Ես շատ հպարտ եմ քեզնով։