Նույնիսկ հանգիստը չի գոհացնում։ Անգոհությունը շատանում է, շատանում, վերածվում իմպուլսիվ ուտելուն, իմպուլսիվ կյանքի, իմպուլսիվ արարքները։ Միտքը խառնվում է, հիշում եմ այն օրերը, այն աննկարագրելի անհասանելի անդիպչելի օրերը որոնք լցվում են հիշողությանս ու դատարկ իրականությանս մեջ։ Ամբողջ կյանքումս խուսափել եմ ինձնից, գուցե ժամանակն է՞։ Գուցե կարող ես մի պահ նայել ինքդ քո դատարկության մեջ ու տեսնել այն, ինչ անտեսում ես։ Գուցե կարող եմ ինքս իմ ներսը նայել ու տեսնել այն ինչ անտեսում եմ։

Բայց ինչպե՞ս։ Ինչպե՞ս հաղթահարել օրվա իմպուլսները, կախվածությունները, իրականության դաժան մասնաբաժինը։ Ինչչպեեեեեեեեեեեեեեեեեեեեե՞ս։