Մարիամի հին բլոգն էի կարդում ու հիշում էի, որ մի հատ գրառում կա իմ մասին։ Ու կարդում էի ու հասկանում, թե ինչքան բան է փոխվել։ Մարիամը իր բլոգում գրառում չի արել 2023 թվականից։ Ինձ թվում է ավելի լա՞վ է։ Ես 2023-ից լռված ու չեմ շարժվում։ Տեսնես ո՞նց է Մարիամը։
«Մար, ոնց ես ազիզ՞։ էսօր քո մասին էի մտածում, գնացի մի քիչ օրագիր/բլոգդ կարդացի։ ինչի էլ չես գրում՞»
Հիմա մենք ուղղակի տիկտոկներ ենք նայում ու ժամանակ չունենք մի քիչ երկար բան կարդանք կամ գրենք։ Կամ մտածենք ավելի երկար քան տիկտոկի վիդեոների հինգ րոպեն ա։ Նոր դրա մասին էի խոսում մարիամի հետ։ Մեզ կենտրոնանալ է պետք ինստագրամից դուրս, բայց չեմ կարողանում։
«դե ամենքիս մոտ տարբեր ա, բայց ինձ թվում ա մենք ուղղակի մեծացել ենք, ոչ թե երջանկացել»