Սկսելու համար պետք է փնտրեմ մի բառ, որից կարելի է ամեն ինչ սկսել։ Տարիներ առաջ դա անելը շատ ավելի հեշտ էր. հիմա դառել է տառապանք։ Սովորական փոքր բանը դարձել է մի այնքան մեծ ջանք պահանջող բան, որ մի քանի նախադասություն գրելը արդեն մեծ ձեռքբերում է թվում։
Դժվար է չշեղվելը, դժվար է ինչ-որ բանով չզբաղվելը, դժվար է ոչինչ չանելը։ Սա ժամանակակից աշխարհի շունչն է։ Շատ ինֆորմացիայի անեծքը։ Մենակության անեծքը։ Ինստագրամի անեծքը, ինքս ինձ չտեսնելու ու չսիրելու անեծքը։ Անտարբերության անեծքը։ Կարո՞ղ եմ ուրիշ բան անել, կարո՞ղ եմ այլ կյանքով ապրել։ Չգիտեմ, բայց ամբողջ կյանքում ինձ զգում եմ մի քանի պատի արանքում, վանդակում, ինչպես փակված թռչունը։ Իզուր չի, որ իմ սիրած երգերից մեկը «իմ մարմինը վանդակ է»-ն է։
Ուզում եմ էլի աչքերս փակել ու հիշել իմ երազը։ Ուր է նա ուզում ինձ տանել։ Հիշում եմ, որ ինձ անձնական տարածք չէին տալիս տանը ու քուրս անընդհատ բարձր կարդալով պարապում էր սենյակում, որը իմ վրա ազդում էր։ Ու տանը իմ տեղը չունեի, որովհետև զալում պապան էր, կուխնյայում քուրս ու տեղ չէր մնում, որտեղ տաք կլինի։ Ու մի օր չգիտեմ ինչպես եղավ ասեցի որ քրոջս կարդալը վրես ազդում ա, ու մաման ջղայինացավ վրես ու ես էլ կատաղեցի ահավոր ձեռքս գդալ կար շպրտեցի քրոջս վրա ու մաման ջղայինացավ վրես ավելի շատ ու ես սկսեցի լաց լինել ու գնացի սենյակում պառկեցի անկողնու վրա ու ուժեղ լաց էի լինում։ Չգիտեմ, թե արդյոք կյանքում էդքան շատ լաց եղած կամ։ Լաց էի լինում ու մտածում, թե ինչքան եմ զզվում ու ատում իրանց, որ ինձ տեղ չեն տալիս ու չեն հասկանում։ Ու կյանքում իրանք ինձ չէին հասկանում, ոչ մի բան անելիս չէի զգում, որ ինձ հասկանում են։ Ոչ մի բանի ժամանակ համաձայն չէին հետս ու միշտ մաման ջղայինանում էր վրես։ Էդ օրը ես ահավոր ատեցի իրանց բոլորին ու ամենաշատը ուզում էի, որ էդ լացելուս պահին մաման գա ինձ սիրի, ասի, որ ինձ սիրում ա, ու որ ոչինչ, որ ես շպրտել եմ գդալը, որ ինձ հասկանում ա, որ ես տանը տեղ չունեմ, որ ինձ էլ ա տարածք պետք։ Բայց մաման հատուկ չեկավ ու ես դա ընկալեցի որպես ինձ պատիժ ու հետո ես ստիպված գնացի ու իրանք էինք ինձնից նեղացած։ Ու հիշում եմ մաման ասեց դու քո արածը ճիշտ ես համարու՞մ, ու ես ասեցի՝ հա։ Բայց ուրիշ ձև չունեի, որովհետև սոված էի։