Ընդհանրական ապատիայից ու տխրությունից ելք կա։ Այդ ելքը իմ ներսում է։ Եվ բանալին իմ ձեռքին։
Մերին ասում է, որ նորից պետք է մտածեմ այն օրվա երազի մասին։ Ասեց՝ փորձիր նկարագրել այն նորից՝ չնայելով, թե ինչ ես գրել։ Հետո մտածիր ու տես՝ ինչ-որ նոր հիշողություններ առաջանում են թե ոչ։ Հիշողություններ, որ նկարագրված չեն։ Իսկ իմ մտքում արդեն մի քանի հիշողություններ կան, որոնք այդպես էլ չեմ նկարագրել։
Երազում նայում եմ մեր տան բալկոնից ու տեսնում եմ, որ մեր դիմացի շենքի վրա մեծ բեռնատար ավտոմեքեն է գալիս, հարվածում է պատին ու մտնում շենքի մեջ։ Այդ պատից կտորները կամաց սկսում են թափվել ու ես տեսնում եմ իրենց սենյակներում քնած կիսամերկ մարդկանց։ Սարսափում եմ։ Ինձ թվում է դիմացի շենքը կամաց կսկվի փլվել ու տեսնում եմ ինչպես է շենքը ճոճվում։ Վախենում եմ։ Ինձ թվում է շենքը հիմա կփլվի մեր շենքի վրա, որտեղ ես եմ։ Ինձ թվում է ամեն ինչը կամաց փլվում է։ Վախից փախչում եմ տուն, որ չտեսնեմ ինչպես է շենքը փլվելու։
Երբ այս երազի հետքերով գնում եմ, հիշում եմ իմ վախը, երբ կանգնած եմ բալկոնում։ Ինչ-որ մեկը ընտանիքից ասել էր, որ հնարավոր է բալկոնի հատակը մի օր փլվի ու ես անընդհատ պատկերացնում էի, թե ինչպես է այդ հատակը փլվում։ Երազներում հաճախ տեսնում եմ, թե ինչպես եմ բալկոնից ցանկանում փախնել, բայց հատակը թեքված է դեպի բալկոնի կողմը ու ես չեմ կարողանում բալկոնի դռնից ներս մտնել։ Երազում հաճախ տեսնում եմ նաև, թե ինչպես է մեր շենքը հետզհետե ընկնում ներքև ու ես այդ թեքության մեջ փորձում եմ բալկոնից գնալ խոհանոց ու մագլցել բալկոնի թեք հատակով։ Բալկոնի հատակը բաց շագանակագույն է։
Հիշում եմ, թե ինչպես քույրս մի օր եկավ տուն ու ասեց, որ իմ հետ ինչ-որ խաղ է խաղալու։ Սպասեց, երբ որ մենակ լինենք ու ասեց, որ ինչ-որ խաղ ենք խաղալու, որը ինքը լսել է իր դասարանցուց։ Հետո երկուսս էլ մեկացանք։ Նա սկսեց դիպչել իմ սեռական օրգաններին ու ասեց, որ լսել է, որ հիմա իմ առնանդամը պետք է կանգնի ու որը պետք է մտցնեմ նրա սեռական օրգանների մեջ։ Նա դիպչում էր, բայց ես փոքր էի ու իմ մոտ ոչ մի բան տեղի չէր ունենում։ Նա ասում էր, որ պետք է դիպչեմ իր օրգաններին ու ինձ թվում է ես դիպչում էի։ Մենք փորձում էին կրկնել այն, ինչ ինքը լսել էր իր դասարանցուց. այն ինչ տեղի է ունենում տղայի ու աղջկա միջև։ Ես շատ բան չէի հասկանում, բայց զգում էի, որ ինչ անում ենք շատ թաքուն բան է։ Հետո չգիտեմ ինչի ես դա ոչ մեկին չեմ պատմել դրա մասին։ Բայց երազներում հետո պատկերացրել եմ, որ ես ու քուրս դիվանի մեջ մտած ենք ու երկուսս էլ մերկ ու էլի փորձում ենք այն, ինչ անում էինք էդ օրը։
Հետո հիշում եմ, թե ոնց էր պապան խմած գալիս ու քրոջս նստացնում էր իր դիմացը ու աշխարհի ամենավատ սեռական քֆուրները ասում էր։ Ես, որ լսում էի էդ բոլոր սեռական քֆուրները, պատկերացնում էի, թե ոնց է իրոք անելու էդ ամեն ինչը։
Հետո հիշում եմ, թե ոնց որ պապան ներկում մեր տան առաստաղը սիրուն նախշերով։ Երազում էի ոսկեգույն գույնի մասին։ Հետո հիշում եմ, որ մաման ինձ մի օր ինձ 100 դրամ էի պարտք ու տվեց էդ 100 դրամը մի օր, որից շատ ուրախացա, բայց հետո ասեց՝ ինչ կլինի իջի 2 հատ ձու առ էդ փողով, որովհետև ուտելու բան չունեինք։