Մի ժամ գիրք էի որոնում, որ լսեմ էսօր տները մաքրելուց, բայց ոչ մի բան չգտա։ Silksong-ը շատ լավն էր, բայց ափսոս պետք է ջնջեի։ Շատ դժվար էր ու կախվածությունից գլխացավ էի ունենում։ Կներես։ Դեռ շատ եմ ուզում խաղալ, բայց պետք է կախվածությունների հետ հաշվի նստել։

Իսկ հիմա ի՞նչ եմ անելու։ Ճիշտն ասած չգիտեմ։ Պետք է ուրիշ խաղ գտնե՞մ։ Պետք է ուտելիք սարքե՞մ։ Պետք է խանութ գնամ։ Այնքան բան կա անելու, օրերը այնքան արագ են գնում ու այնքան բան կա։ Տները այսօր մաքրեցի։ Լավ էլիի նոր երգն եմ լսում, ոչինչ, շատ լավը չի, բայց կուտվի։

Այսօր նաև դինջեր էի լսում։ Մի տեսակ երգը շատ լավն է։ Այսօր ջիմում չգիտես ինչի արցունքներ հայտվեցին աչքերիս։ Չգիտեմ ինչից եմ տխրում։ Տխրում եմ, որովհետև կյանքս անցնում է կողքով մի տեսակ։

Չգիտեմ ինչ պետք է անել։ Օրը մթնում է։ Սառնությունը չի թափանցում սենյակս։ Բեռլինում ցրտում է ու աշուն է։ Կյանքը ընթանում է, ընթանում է, ընթանում է, ընթանում է, ընթանում է, ընթանում է անընդմեջ, անհասկանալի, անիրական, վերացարկվում եմ իմ մտքից ու գիտակցությունից դուրս, ուզում եմ հասնել ու դիպչել անհավանական սիրուն։ Բայց չի հաջողվում։ Սիրտ իմ հանդարտվիր։