Այս անգամ, կարծես, ուղղակի մոռացել եմ գրել։
Երեկ հիշեցի, որ ինքս ինձ խոստացել էի օրագրում գրել։ Հետո շատ վատ զգացի, որ մի քանի օր չեմ գրել, բայց նաև ինքս ինձ հիշացրեցի, որ ես ոչինչ ստիպված չեմ անել, բացի աշխատելուց ու մյուս տնային բաներից։
Այսօր մտածեցի, որ գուցե ուզում եմ գրող դառնալ, վերադառնամ Հայաստան և այլն։ Ֆանստաստիկայի ժանրից էլի։
Այն ինչ այսօր չհասկացա, այն ինչ աստղի ես չհասա և ինչ հեքիաթ, որ չապրեցի...
Հիմա Արթուր Մեսչյանի մի հատ երգ եմ լսում, որ ավելի երիտասարդ ժամանակ շատ սիրով էի լսում։ Իսկ հիմա Ռուբեն Հախվերդյանի Հոգու հաշտությունն եմ լսում, որը ավելի հուզիչ է ինձ թվում։ Իսկ մի այլ երգի քոմենթներում մեկը գրել էր՝ «Whereever you’re listening to this, whatever you’re thinking about and however you’re feeling, I hope you’re okay, and I wish you all the very best in your journey through life 🌈✌️❤️✨✨✨»
Ես կուզեի ամեն ինչ թողնել, բայց թողնելուց հետո վերադառնալ այնտեղ, որտեղ աշխարհը միասնական էր։ Մերին ճիշտ է ասում, որ իմ ապրումները իմ անցյալին վերադառնալու մասին են, որտեղ ես, աշխարհը ու մշակույթը միասնական էին։