Արդյոք հիմնական խնդիրը մենակությունը չէ՞, հաճախ մտածում եմ ես։ Ու այդ հարցի պատասխանը, ինչպես որ շատ բաների պատասխանն է իմ մոտ, շատ երկակի է, երկբևեռ, ծայրահեղությունից ծայրահեղություն։

Պետք է ներսս նայեմ, հաճախ հիշեցնում եմ ինքս ինձ, բայց ներսումս շատ բան չկա։ Պետք է չմտածել, կարծում եմ։

Անհանգստացնող մի քանի բան կա, որ այդքան էլ մեծ չեն թվում, ճիշտն ասած։ Բայց նաև շատ տանջող են, մասնավորապես նրանից, թե ինչպես եմ հիմա ինքս ինձ զգում։ Ժամանակը գնում է, օրերը փոխվում են, երեկ մտածում էի՝ արդեն երրորդ շաբաթն է, որ այսպես եմ։ Բայց ինչը կօգնի՞, լավ չեմ հասկանում, բայց գիտեմ, որ կանցնի։

Մի ժամ է ինչ որոնում էի հոգեբան բեռլինում, ինձ թվում է օգնություն խնդրելը գուցե օգնի, բայց չգիտեմ ինչը կարող է փոխվել։ Միաժամանակ նաև, չեմ հասկանում, թե ինչեր եմ գրում ու ինչերի հետևանքով է կյանքը ասպես դարձել։