Շատ հաց ուտելուց հետո քունս ավելի շատ է տանում։ Երեկ ծխեցի ու լավ ուրախացա։ Էսօր դրանից ավելի լավ եմ զգում, որովհետև շատ էյֆորիկ վիճակի մեջ որոշեցի, որ վաղը ինչ ուզում է լինի մեկ է էդ պահին ուրախանալու եմ։ Էսօր ազատ եմ նաև վերցրել, որովհետև ուզում էի ավելի շատ հանգստանալ։ Ինձ թվում է համեմատաբար հանգստացա, բայց չեմ ուզում էլ աշխատեմ վաղը։ Բայց ստիպված եմ։ Ընդհանուր մտածում եմ, թե ինչ պետք է անեմ, որ երջանիկ լինեմ ու չեմ կարողանում հասկանալ։ Տան խնդիրները շատանում են, բայց մտածում եմ, որ երբ մի օր Երևանի տան խնդիրները վերջանան, կարող եմ այն ուղղակի վարձով տալ ու մինչև դա նաև քաղաքացիությանս հարցը կլուծվի ու կարող եմ ուղղակի տունս վարձով տալ ու մինիմալ վիճակով ապրել Հայաստանում։ Ուրիշ տարբերակ չեմ կարողանում գտնել։ Ինձ թվում է, իմ հոգեկան առողջությունը գուցե չթողնի ավելիին հասնեմ։ Այսինքն ավելիին հասնել չեմ էլ ուզում նկատի ունեմ այլ աշխատանք գտնեմ, որտեղ ուժասպառ չեմ լինի։