Առավոտ է։ Հոկտեմբերի 4-ը։ Մի շաբաթ է ոնց որ թե ոչ մի բան չեմ գրել։ Որոշեցի, որ այս դադարը կլինի հերթական մասի ավարտը ու նոր մասի սկիզբը։ Ոգևորված չեմ։ Ուրախ չեմ։ Հազիվ եմ քնից արթնանում. օրերը փոխվում են ու փոխվում է իմ օրվա ընթացքը։ Աշնանային ցուրտ է։ Ամեն ինչ սիրուն է, բայց չեմ նկատում. իմ մտքերով եմ խառը։ Արդեն չգիտեմ, թե ինչը կարող է օգնել դեպրեսիվ ու անկապ մտքերին, բայց չեմ ուզում նաև հանձնվել։

Կյանքում փոփոխություններ չկան։ Դեռ անսահման ուզում եմ տղաներին մոտ լինեմ, բայց դեպրեսիան, վախերը և հարյուրհիսուն հազար անեծքները ինձ թույլ չեն տալիս։ Ես ինձ թույլ չեմ տալիս։ Մտքերս խառն են բայց թույլ չեմ տալիս շատ գրավեն կյանքս։

Այսօր պատրաստվում եմ հյուրասիրության, որի համար ուրախ եմ։ Ամեն ինչ սակայն պետք է հասցնել։ Երբ վատ եմ լինում, մտածում եմ հայաստան վերադառնալու մասին։ Բայց հետո հիշում եմ ինչ դժվար է հայաստանում, և ուզում եմ վերադառնալ այստեղ։ Զգում եմ, որ ոչինչ իմ ներսից չի գալիս։ Զգում եմ, ոչ ոչինչ չեմ կարողանում ներսիցս լսել։

Մի մոռացիր սիրո մասին։