Օրվա ընթացքում մտքիս շատ տողեր են գալիս։ Ուզում եմ ինչ-որ բանի մասին գրել, բայց հենց նստում եմ նոթբուքի մոտ՝ ամեն ինչ ցվրվում է։ Այսօր հանգիստ եմ, օրը վերջանում, կյանքը նույն ռիթմով է գնում։
Ուզում եմ ասել, որ այս հողը ոչ մեկինը չի էլ եղել, որ հիմա քննարկես, թե ումն է։ Հողը հող է։ Նույնն է՝ ինչ քննարկենք, թե ում է պատկանում ժամանակը։ Ժամանակը՝ ժամանակ է։ Այն ոչ մեկին չի պատկանում։ Փառասերները իրենցն են համարում, բայց իրենցն էլ չէ։ Իսկ հողը հող է։
Կարոտում եմ վանաձորի երկու շենքերը։ Տեսնես մաման ոնց է։ Չեմ կարողանում մեկուսացումից դուրս գալ։ Հիշեցի՝ կովիդի մեկուսացումն է։