Չգիտեմ ինչու է իմ մոտ կանոնավոր կյանքից մինչև դեպրեսիվ կյանքը ուղղակի մեկ քայլ։ Ամեն ինչ դասավորում եմ, ամեն ինչ աշխատում լավ անել, հետո մի պահ ամեն ինչ եթե թողնում եմ՝ թվում է թե կորցնում եմ։ Ընդամենը մեկ քայլ, մեկ օր, մեկ ուրախություն, մեկ երեկո, մեկ հնարավորություն՝ և ամեն ինչ կորչում է։

Տեսնես ինչ պետք է անեմ։ Տեսնես ոնց պետք է ապրեմ։ Հոգնել եմ։

Այնքան բանից եմ հոգնել, որ դժվարանում եմ այդքանը թվարկել։ Բայց առաջին հերթին հոգնել եմ ինքս ինձնից։ Նաև ուրիշներից եմ հոգնել, անկեղծ ասած, չգիտեմ ինչու են մարդիկ այդպես։

Ուզում եմ գրել, բայց շատ բան չեմ գտնում գրելու։ Ինձ թվում է կյանքս պետք է փոխեմ, բայց արդեն չգիտեմ ինչպես։ Ինձ թվում է կյանքս չպետք է փոխեմ, բայց արդեն չգիտեմ ինչպես։

Պետք է առաջ գնալ, պետք է առաջ գնալ, պետք է դիմանալ ևս մեկ օր, ևս մի պահ, ևս մի շրջան, ևս մի տարի, ևս մի շրջան, որ նորից գալ ու բախվել նույն օրերին, նույն ժամերին, որ պետք է դիմանալ։ Որ նորից գալ ու բախվել ոչնչին։

Սա թող լինի ամենատխուր գրառումը այս օրագրի։ Թող լինի ամենահուսահատ գրառումը նրա մասին, որ սիրո ցանկությունը միշտ բախվում է դեպրեսիվ գլխուղեղի տառապանքներին։ Որ որոշներս ուղղակի մենակ ենք մեռնում։