Նամակին պատասխանեց Արմենը ու ասեց, որ ինձ գրկում է ու պաչում։ Շատ ուրախացա։ Ափսոսում եմ որ երբ Բեռլինում էր չկարողացա գնալ գրքի քննարկմանը։ Բայց ոչինչ, գուցե հաջորդ անգամ։

Մարիամը եկել է ու չնայած բաներ կան բարդ է, մնացած ամեն ինչ ավելի հեշտ է։ Բայց հիմա եմ նկատում, թե ինչքան են իմ ընկերներից շատերը, չնայած որ արդեն հասուն մարդիկ են, շատ երեխայանման։ Ու չեմ ուզում սա ավելի որակային բնութագիր դարձնեմ, ուղղակի շատ բաներ երեխաների նման են անում ու զարմացնում։

Բայց դե ամեն ինչ այնպես է, ինչպես կա։ Էսօր ավելի ցուրտ է։ Ես դեռ շատ եմ շեղվում գրելուց, բայց ոչինչ։ Արաբերեն կարդալ եմ սովորում ու համարյա կարողանում եմ շատ դանդաղ կարդալ։ Դեռ մի քանի տառ լավ չգիտեմ ու արտասանությունը լավ չի ստացվում բայց Ղուրանի բառերն եմ կարդում տառ-առ-տառ։