Երազումս մեր կողքի շենքի մեջ գրուզավիկ էր մտել ու ամբողջ պատը փլվել էր ու մարդիկ քնած էին իրենց անկողնում ու ես տեսնում էի թե ոնց են քնել։ Բայց նաև շենքը սկսում էր շարժվել ու ինձ թվում էր, որ շուտով էդ շենքը կփլվի մեր շենքի վրա։ Ու ես փոքր էի ու վախենում էի էդ շենքի փլումից։ Ես անհանգստանում էի ինչքան որ կարող էի։ Շենքը փլվում էր ու ես վախենում էի, աչքերս փակում էի որ չտեսնեմ, բալկոնից փախնում էի, որ չտեսնեմ։ Շենքը փլվում էր ու օրորվում։ Հույս ունենալով, որ մարդիկ կսարքեն այն, տագնապը ներսումս էր։