Ավելի հազվադեպ եմ սկսել գրել։ Մի կողմից մտքումս ապակարևորացվել է այս առաջադրանքը, մյուս կողմից վերջերս ավելի դեպրեսիվ եմ դարձել։ Ինձ թվում է հոգնածության, անհուսության ու մի շարք այլ պատճառներով։

Երեկ ինչ-որ փարթի էի գնացել, որ մասին ուզում եմ պատմել, բայց նաև, ճիշտն ասած, շատ ուժ չեմ կարողանում գտնել։ Համ լավ էր, համ էլ տարբեր զգացումներ ունեցա, որ չէի ուզենա ունենամ։

Մտածում եմ, թե ինչ է նշանակում պատկանել ինչ-որ համայնքի կամ ինչ-որ տեղի։ Երբ տանն եմ, թվում է թե պատկանում եմ Բեռլինին, բայց երբ դուրս եմ գալիս, դժվարանում է զգալ պատկանելության զգացողությունը այլ մարդկանց հետ իմ շփումներում։ Դժվարանում եմ զգալ պատկանելիության զգացողությունը Բեռլինում։

Բայց կյանքը սա է, երևի։ Մտածում եմ, ուղղակի չեմ տեսնում այլ մարդկանց սրտերը։