Արդեն հաստատ մի քանի օր գրառում չեմ արել։ Նոր ինձ ստիպելով փորձում էի չաթՋՊՏ-ին համոզել հայերեն խոսեմ ու ինքը էդ ամեն ինչը տեքստի վերածի բայց չէր ստացվում։ Մեկ ա ամեն դեպքում չէր կարողանում ու ամեն պահի մեջ էր ընկնում խոսում, որը շատ նյարդայինացնում էր։ Յանի խելացի է, չէ՞, բայց պարզ բանը ինչ լռելը չի կարողանում։

Այսօր Գարիկի նամակին պատասխանեցի ու ուզում էի ձեռագիր գրել։ Շատ կուզեի ավելի շատ ձեռագիր նամակներ գրել, պետք է նամակների հասեատերեր գտնել։

Նրան ասեցի, որ հետևի իրա սրտին ու չընդդիմանա։ Որ ճանապարհը պետք ա անցնել սրտի ուղեկցությամբ ու զգույշ լինել, որ այն չքարանա։ Որ ես չեմ կարող դատել սրտի արարքները։ Որը իմ համար շատ դժվար է, որովհետև իմ սիրտը մի քիչ քարացած է։ Բայց կփորձեմ։

Մերին ասում էր, որ կարդամ մի հոդված, որի անունը այստեղ կդնեմ, որ հիշեմ https://jungpage.org/pdfdocuments/EndofMeaning.pdf Wolfgang Giegerich "End of Meaning".