Օր 70-րդ։ Դեռևս պայքարում եմ ինքս ինձ հետ։ Հյուրասենյակում դիվանին պառկած եմ։ Հենց նոր վերջացրեցի տունը մաքրելը։ Հիմա լվացք եմ անում։ Սպասում եմ, որ լվացքի մեքենան չորացնի լվացքը։ Օրը շարունակվում է։ Նոր երկրորդ անգամ հաց կերա, իսկ դատարկ ամանը կողքիս է՝ բարձի վրա։ Ամանի կողքի հեռախոսս է իր դեղին պատյանով։
Այսօր նաև հատակների ներկի հետքերը մաքրեցի ացետոնով։ Ուզում եմ հիմա նույն ացետոնով եղունգներիս լաքի մնացորդները մաքրեմ ու թարմ լաք քսեմ։ Որ եղունգներս խնամված երևան ու որ քիչ կրծեմ։
Ուզում եմ այսօր Մարիամի հետ Մոդուլար գնամ, գրենական պիտույքների մեծ խանութ է, չգիտեմ ինչ եմ ուզում առնել, բայց հավես է թվում։ ICC Բեռլին մտնելու ֆիլմի տոմսեր գնեցի։ Կգնամ Բլեյդ Րանրը նայելու։ Մարիամը ասում է՝ լավ կինո է կհավանեմ։
Մենակության մտքերը ճնշում եմ, բայց մարմինս շատ ծանր էր։ Ջիմը շատ լավ է, բայց հոգնեցնող, չգիտեմ ինչու։ Բայց հուսով եմ մարմինս կսովորի։ Շատ հոգնած լինելուց նաև հոգեկանս է ծանրանում. թե չէ շատ հավես է հոգնածության ու մկանների ցավի զգացողությունը։