Փոքր հաճույքների մասին խոսելիս կարևոր է հասկանալը, թե որ օրերին ես դրանք զգում ու որ օրերին՝ ոչ։ Եթե օրը լցված է հաճելի պահերով բայց դրանք չես նկատում, երևի թե ժամանակն է, որ ընդունես, որ մի բան քո հետ այն չէ։ Խուսափում եմ մտքերից, բայց նաև խուսափում եմ ինքս ինձնից։ Մտածում էի նոր, թե ինչպես փախա նախորդ հոգեբանից։ Օգնության կարիք ունեմ, բայց չեմ հասկանում ումից։ Օգնության կարիք ունեմ, բայց չեմ հասկանում, թե ինչ տեսքով։
Երանի ապագայի բոլոր մարդկանց, ովքեր հոգեկան առողջության վերաբերվող խնդիրները մի քանի րոպեով լուծելու են։ Տոֆուով քարի պատրաստեցի ու ուրախացա։ Ահա օրվա այն փոքր պահը, որ ինձ ուրախություն բերեց։
Նոր կախվածությունս պաղպաղակն ա, ամեն օր ուտում եմ ու չեմ հագենում։