Շատ եմ հոգնել էսօր։ Երեկ ու էսօր շատ աշխատելուց շատ է հիպերակտիվանում ուղեղս ու չեմ հասկանում ինչ անել։ Վաղը հինգշաբթի է. աղոթում եմ օրերը շուտ անցնեն։ Երևի կխնդրեմ ուրբաթ ազատ լինեմ, եթե ստացվի։ Կամ երկուշաբթի հիվանդ կգրվեմ։

Կուզեի մեկին գրկեմ ու քնեմ։ Բայց մեկին ում ջերմությունը զգամ։ Ոչ թե ինչ-որ անասունի։ Բայց ինչպե՞ս։ Երևի ուղղակի անհասկանալի ձևով։

Օնլայն գործիքները արդեն այնքան լավ են հայերեն գրում, որ գրելն էլ է իմաստազրկվում։ Մի ժամանակ շատ ավելի հեշտ էր ինչ-որ մի բան գրել։ Հիմա հնարավոր չէ ավելի լավ գրել։ Բայց երևի այսպես է ճիշտ։

Քայլ առ քայլ։ Քայլ առ քայլ։ Մենակությունից մենակություն։ Լքվածությունից լքվածություն։ Երեկոյան մթից, առավոտվա շողերից։ Աշնանային արևոտ օրերից։