Չգիտեմ արդյոք անցյալ անգամ նկարագրեցի իմ զգացմունքները։ Հիմա որ մտածում եմ ինձ թվում է արեցի։ Էսօր տունը լիքը ճանճեր էին լցվել, չգիտեմ որտեղից, շատ ման եկա՝ չգտա։ Բայց բոլոր ճանճերին սպանեցի (կներեք)։ Ես սենց բաներից մի քիչ լարվում եմ։ Հիշում եմ, որ երևանում մի օր տան մեջ առնետներ էին լցվել։ Շատ վախենալու էր, ինչքան խեղճ էի։ Հիմա էլ եթե լինի էլի խեղճ կլինեմ երևի։
Վաղը գերմաներենիս առաջին դասն ա. համ սպասում եմ, համ մի քիչ անհանգիստ եմ։ Հիմնականում նրանից, որ կարողա ավելի վատը լինեմ քան մյուսները, որը մի քիչ խնդալու ա (սկզբում ուղղակի գրել էի՝ խնդալու ա)։ Էլի գործից անհանգիստ եմ, աստված իմ, չգիտեմ ինչ անեմ, չեմ ուզում էս անկապ բաների մեջ ընկնեմ, բայց քանի որ մեղք եմ զգում չաշխատելուց, չեմ կարում սաղ օրը պարապ լինեմ մի քանիսի պես։
Հիմա Մանանի հետ խոսում եմ իզոլյացիայից ու մենակությունից։ Չգիտեմ ինչի ամաչում եմ, որ մարդկանց մոտ չեմ զգում։