Սկսել եմ ավելի քիչ գրել ու որ խորանում եմ պատճառի մասին, ինձ թվում է նորից սկսել եմ խուսափել իմ զգացմունքներից։
Երեկ, երբ Մարիամին հրավիրել էի մեր տուն, շատ մտածում էի մոտիկության մասին։ Ինձ թվում էր, թե այնքան ենք իրար օտարացել։ Ու իրոք փորձում էի այդ զգացումը անձնական չդարձնել, այսինքն չկապել ինչ-որ անձնական հանգամանքների հետ։ Բայց նաև չէի կարողանում հասկանալ այդ սարսափելի օտարացման զգացողությունը որ ունի կամ որ ունեմ։ Չգիտեմ, ինչու եմ այսպես զգում։ Ընկերներս, նույնիսկ ամենամտերիմները, նույնիսկ ամենաջերմ ընկերությունները այնքան օտար են թվում։ Այնքան օտարացում եմ զգում ընկերներիս հանդեպ ու այնքան օտարացում եմ զգում նրանցից։
Այսօր էլ Լուսին էի հանդիպել, բայց երբ եկա տուն, զգացի, թե ինչքան շատ օտարացում եմ զգում։ Բայց ուզում եմ այս անգամ օտարացմանը այլ կերպ նայել։ Ինձ թվում է, օտարացումը ոչ թե նրանից է, որ նրանք իմ հանդեպ այլ կերպ են վերաբերվում, և ոչ էլ նրանից, որ ինչ-որ հանգամանքներ են փոխվել։ Օտարացումը իմ էմոցիոնալ փակվածությունն է տղամարդկանցից, որը ավելի ու ավելի է աճում։ Ամեն օր երազում եմ նրա մասին, որ մի օր հանդիպեմ մեկին, ումից պարտական չլինեմ պաշտպանվել։ Ինձ թվում է նաև միշտ մտքերում, այսինքն հետնանկարում, այսինքն երբ ակտիվ եմ ինձ անընդհատ փակում եմ այդ մտավոր որոնումներում։
Բայց նաև մյուս կողմից չեմ կարողանում ոչ մի կերպ լուծում գտնել։ Վախենում եմ և պաշտպանվում եմ, բայց նաև ցանկանում եմ։ Չգիտեմ ինչ անեմ, բայց նաև չեմ ուզում ինքս ինձ մեղադրել։ Բավական է։