Էսօր էնքան ձգեցի էստեղ գրելը, որ եկավ գիշերվա կես ու մի կերպ ինձ ստիպեցի, որ գրեմ։ Նոր էլ մի ժամ մտածում էի ինչ պետք է գրեմ։ Մարիամից ոգևորված փազլ էի առել ու հիմա հավաքում էի։ Փազլը օգնում ա չմտածել։ Հլը որ նաև օգնում ա չձանձրանալ։ Բայց չի օգնում մենակությանը։
Գիտես շատ եմ մտածում, թե ինչը իմ մտածելակերպում պետք է թողնել, որ կյանքս ավելի խաղաղ լինի, բայց հետո նայում եմ կյանքիս ու ինձ թվում է, թե կյանքս արդեն խաղաղ է։ Իսկ ի՞նչն է պակասում. սերը, գուրգուրանքը։ Մնացած ոչ մի բան չի պակասում։ Հիմա գիտեմ, երևի պետք է նաև մի ժամ բացատրեմ, թե ինչու է սերը պակասում և բացատրեմ, թե ինչ պայմաններում և այլն։ Բայց անկեղծ ասած, հավես չունեմ։
Նոր դանդաղ երգեր միացրեցի, դրեցի հավանած երգեր » քնում եմ » տխուր։ Ուզում էի այսօր օրագրում թարգմանեմ իմ սիրած երգի մեկի բառերը։ Մեկ-մեկ մտածում եմ մեռնելուց էս երգը կուզեի լսեմ։
Passengers of Time Stacks Slow it down, let us sail away Passengers of time Another night to feel an icon O O O Slow it down, let us sail away Passengers of time Another night to feel an icon O O O Slow it down, let us sail away Passengers of time Another night to feel an icon O O O Take me by the hand Say only words Along the way the alphabet unbothered Take me by the hand Say only words Along the way the alphabet unbothered I don′t want the saints to worry about the unknown Running aground in a game close to home I don't want the saints to worry Դանդաղեցրու, թող նավարկենք հեռու Ժամանակի ճամփորդներ Մի գիշեր էլ՝ խորհրդանշանը զգալու Օ Օ Օ Դանդաղեցրու, թող նավարկենք հեռու Ժամանակի ճամփորդներ Մի գիշեր էլ՝ խորհրդանշանը զգալու Օ Օ Օ Դանդաղեցրու, թող նավարկենք հեռու Ժամանակի ճամփորդներ Մի գիշեր էլ՝ խորհրդանշանը զգալու Օ Օ Օ Բռնիր ձեռքս Միայն բառեր ասա Ճամփին այբուբենն անխռով է Բռնիր ձեռքս Միայն բառեր ասա Ճամփին այբուբենն անխռով է Չեմ ուզում սրբերը անհանգստանան անհայտի մասին Տան մոտ խաղում նավաբեկվելով՝ Չեմ ուզում սրբերը անհանգստանան Հետո ասեցի Չաթջպտ-ին թարգմանի բառերը ավելի պոետիկ՝ Դանդաղեցրու, թող մեզ ծովը տանի, Ժամանակի ճամփորդներ, Մեկ գիշեր էլ՝ խորհրդին դիպչելու, Օ-օ-օ… Դանդաղեցրու, թող մեզ ծովը տանի, Ժամանակի ճամփորդներ, Մեկ գիշեր էլ՝ խորհրդին դիպչելու, Օ-օ-օ… Դանդաղեցրու, թող մեզ ծովը տանի, Ժամանակի ճամփորդներ, Մեկ գիշեր էլ՝ խորհրդին դիպչելու, Օ-օ-օ… Վերցրու իմ ձեռքը, Ասա միայն խոսքեր, Ճանապարհին այբուբենը լուռ է, անխռով։ Վերցրու իմ ձեռքը, Ասա միայն խոսքեր, Ճանապարհին այբուբենը լուռ է, անխռով։ Չեմ ուզում, որ սրբերը վշտանան անհայտի համար, Իմ խաղը՝ տան մոտ, կդառնա ծովի խարիսխ, Չեմ ուզում, որ սրբերը վշտանան։
Բարի գիշեր