Շատ եմ ուզում ամեն ինչին մի այլ կողմից նայել։ Բայց անընդհատ գալիս եմ ու նույն ցիկլին եմ բախվում։ Մենակությունը տանջում է։ Ամեն ամեն օր, բայց մարդիկ սարսափելի են։ Դժվար, անհասկանալի։ Ուզում եմ այս դժվար ցիկլը վերջանա։ Ավելի թարմ գլխով եմ ասում, ավելի քիչ դեպրեսված։ Կամ համարյա ընդհանրապես չդեպրեսված։ Ի՞նչ է պետք դրա համար։ Պետք է բաց լինել մարդկանց համար։ Իսկ ինչպես պետք է բաց լինել մարդկանց համար, եթե անընդհատ մենակ եմ։ Պետք է մենակ չլինել։ Իսկ ինչպես պետք է մենակ չլինել։ Պետք է մարդիկ ունենալ կողքին։ Իսկ ինչպես պետք է մարդիկ ունենալ կողքին, եթե այսքան փակ եմ։ Պետք է բաց լինել մարդկանց համար։ Ու այսպես կարող եմ շատ շարունակել։ Չգիտեմ ինչիս չեմ վստահ, հահա։

Ուզում եմ հասկանալ, թե ինչն եմ կորցրել ժամանակին, որ հիմա հանգել եմ այս էմոցիոնալ բլոկադային։ Մերին երևի կասեր, որ ուղղակի իմ եսը անջատել եմ և այլն։ Որը կարճ նշանակում ա, որ մեծացել եմ։