Երկար ինչ-որ ճանապարհ էի գնացել մամայի հետ ու հետ էինք եկել տուն։ Էն ժամանակներն էին, որ պապան էլ էր դեռ տանը ապրում։ Մաման անհանգիստ էր ու վատ էր զգում, չէի հասկանում ինչից ա։ Հետո մաման ուզում էր բաղնիք գնար, բաղնիքը փակ էր։ Մամայի ամսականներն էին սկսվել ու շորերը արյունոտ էին. դաշտանի արյուն էր եկել ու իմ ձեռքերին էլ էր արյունոտվել։ Ու մաման ահավոր ամաչում էր, իսկ ես ասում էի ոչինչ մամ ջան։
Բայց նաև ասում էի՝ մամ ինչի չէիր շուտ ասում, որ կարիք ունես զւոգարանի կամ մի այլ բանի՞։ Մաման լուռ էր։ Ու էդ պահին պապան ա դուրս գալիս ու բողոքում ա՝ ասում ա՝ ինչի ես էս անորակ բանը առել՝ մամային ա ասում։ Ես էլ ասում եմ՝ պապ ի՞նչն ա անորակ, պապան քաշվում ա ասի, ասում ա դե էն բանը, ասում եմ բայց ինչը՞ զուգարանի թուղթը, ասում ա՝ չէ, ու տենց իրեր եմ թվարկում ու պապան սենց շշնջալով ասում ա դե էն բանը էլի։ Վերջապես հասկանում եմ, որ անձեռոցիկներին նկատի ունեի։ Ասում եմ անձեռոցիկնե՞րն են անորակ ու զարմանում եմ։ Ու էդ պահին անձեռոցիկները վերցնում եմ ու տալիս եմ մամային որ արյունը մաքրի։ Իսկ ձեռքս դեռ արյունոտ ա։