Հրավիրված էի ինչ որ մի տեղ, ինչ-որ մեկի ծնունդին ու գնացել էի էդ ծնունդին, երկար անցնում էինք քաղաքի միջով մինչև հասանք էդ թաղամաս։ Միանգամից հայտնվում եմ մի սենյակում, որը շատ լիքն էր։ Լիքը մարդ կար ու զարմացել էի, ինչպես պետք է էստեղ ծնունդը նշեն։ Բայց պարզվեց, որ սենյակից դուրս էլ լիքը տարածքներում նշում են ծննդյան օրը։ Ու դրսում մարդիկ ազատ ամեն ինչով զբաղվում էին, այդ թվում թմրանյութեր էին անում։ Ու ես փորձում էի խուսափել ամեն ինչից։ Բայց մի պահ դուրս էի եկել ու տեսա, որ ոստիկանները կամաց մոտենում են, նրանցից մեկին ասեցի «բարև ձեզ», նա զգուշացրեց, որ նռնակ է նետել ու որ պետք է պառկեմ գետնին ու ականջներս փակեմ։ Մյուսները փորձում էին փախչել, ես ականջներս փակել էի ու պառկել գետնին։

Ոստիկանները ամբողջ տարածքը գրավել էին ու ես փախչում էի ու հայտնվեցի մի շենքում, որից ուզում էի դուրս գալ ու աննկատ փախչել տուն, որովհետև տանը ինձ սպասում էին։ Տենց կարողացա փախչել ինչ-որ կերպ ու հասա տուն որտեղ տնեցիք նայում էին հեռուստացույց ու տեսնում ինչ ա կատարվում դրսում, բայց ես ձև էի տվել թե ես էդտեղ չեմ եղել։