Այսօր անհանգիստ եմ։ Մասամբ, որովհետև երեկ շատ հոգնեցի։
Այսօր Մերիին պատմեցի ինչ-որ հին երազի մասին։ Շատ հետաքրքրված չէի ճիշտն ասած. խոսալու հավես այդքան չունեի։ Երևի պետք է առաջարկեմ երկու շաբաթը մեկ հանդիպենք։ Տեսնեմ. եթե հնարավոր լինի հետը քննարկեմ գուցե անեմ։
Հիմա միտքս ինչպես ջրի կաթիլը լինի տաք թավայի վրա, որ դժվար է լինում կենտրոնանալ։ Միտքս ջրի կաթիլ է։ Միտքս ջրի կաթիլ է։
Նույն երգը էնքան լսեցի սիրտս խառնեց։ Զանգերս մեկ առ մեկ քենսլվում են։
Պետք է շնչել դանդաղ, պետք է միտքը հանդարտացնել։ Կյանքը այսպես է։ Երևի այսօր շոգ է դրանից է։ Բայց հո վաղը շոգ չի լինելու։