Փոշեկուլը եկավ, բայց չէր աշխատում։ Իմ ամբողջ աշխատանքային օրը ծախսեցի փոշեկուլի խնդիրը հասկանալով։ Ու վերջում հասկացա։ Մի կողմից մեղավոր եմ զգում, որ ամբողջ օրը ծախսեցի, բայց մյուս կողմից հպարտ եմ, որ հասկացա ու շտկեցի խնդիրը։ Ուրիշ ո՞վ կարող էր անել։ Խնդրի լուծումը գտա ինչ-որ ռուսական վիդեոյում։ Շնորհակալ եմ, որ ռուսերեն գիտեմ։ Բացի այն, որ կարդում եմ, նաև հասկանում եմ. արդեն բավարար է։
Երեկ խոսակցություն գնաց ու այն թեմայի մասին, որ կարդում էի՝ այդ թեմայից սխալ արեցի՝ էտրուսկացիներին շփոթեցի փյունիկացիների հետ ու հետո շատ վատ զգացի։ Վատ զգացի, որովհետև ինձ թվաց՝ իրավունք չունեի սխալվելու, բայց հետո թեթև տարա. նույնիսկ սխալվելով ես ամենալավն եմ։
Փոշեկուլը լցնում է իմ օրը։ Բայց սիրտս դեռ տագնապում է։ Շատ ստիմուլացվեցի ու հիմա չեմ կարողանում հանգստանալ։ Բայց պետք է մտածել ինչը կարող է հանգստացնել։ Հիմա թեյ խմեմ։
Շատ բաների մասին եմ մտածում, բայց հպարտ եմ ինձնով։ Կայքս վերջապես վերասարքում եմ։ Ուրախ եմ։ Հենց պատրաստ լինի կասեմ։