Գերմանիայում ամեն ինչ չի, որ ստացվում է այնպես, ինչպես պլանավորում ես։ Սերվիսը վատ է, ամեն ինչը ամիսներ է տևում։ Բայց կյանքը խաղաղ է։
Ամեն օր անհանգստանում եմ, թե ինչ եմ այստեղ գրելու, բայց նաև չեմ ուզում շատ երկար բաց թողնեմ։ Այստեղ գրելը ինձ օգնում է հասկանալ, հիշել, ընդունել, որ այստեղ եմ։ Ապրում եմ։ Հա, գուցե ոչ այնպես, ինչպես կուզեի, բայց նաև ոչ այնքան վատ չէ՞։ Ո՞վ կերազեր այպիսի կյանքի մասին։ Կամ ավելի ճիշտ, Դավիթ, դու երբևէ կերազեի՞ր այսպիսի կյանքի մասին։ Բայց հիմա վայելում եմ։ Գուցե առանց սիրո, բայց թքած, ու՞մ սիրո։ Ես կամաց հասկանում եմ, որ խնդիրը իմ մեջ չէ, այլ մյուսների։ Այսինքն դա խնդիր չէ, նկատի ունեմ, եթե ինչ-որ մեկի մեջ տեսնեի այն սերը, որ փնտրում եմ, գուցե այդքան չպաշտպանվեի։ Լավ, խնդիրներ-ով խոսելը գուցե ճիշտ չէ։
Այսօր Աճառյանի «Հայոց գրեր»-ն էի կարդում, տնաշենը մի քանի էջ փորձում է ուղղակի ապացուցի, որ Կորյունը վրացի չի եղել։ Շատ խնդալու է, այն առումով, որ նույնիսկ մեծ գիտնականները զերծ չեն եղել անձակործան հայրենապաշտությունից։ Ի՞նչ կարևոր է Կորյունը ինչ ազգի է եղել։ Դա չի փոխում ոչ մի բան ու չի արժեզրկում հայոց գիրը։ Ամեն դեպքում շատ խնդալու ու արտասովորե էր։
Մեկ-մեկ երազում եմ մի օր Աճառյանի ստուգաբանականը ամբողջությամբ թվայնացնել։ Ուզում եմ կայքս անգլերեն դարձնեմ այսպիսի մի բան ստանամ՝ https://cthulhubooks.com/
Ուզում եմ գլխավոր էջը լինի ու տակը լինի՝ Ես որպես՝
Ու ամենքի կողքը ինչ-որ յունիքոդի սիմվոլ, ինչպես ստեղ ա։ Կարելի ա անելի մի օր։ Ու կուզեի երկլեզու լինի։ Տեսնենք։