Պետք է մի բան գրեմ մինչև օրն ավարտեմ։ Պետք է դեռ ձու եփեմ վաղվա համար, դասավորեմ իրերս, լվամ ատամներս ու քնեմ։
Վաղը ուրբաթ է։ Բայց վրաս մի տարվա հոգնածություն է։ Դա նրանից է, որ երեկ մարզվել եմ -- պետք է հիշել։ Երբ Չարենց էի կարդում մտածում էի, թե ինչու է նա անընդհատ «—» օգտագործում բութի փոխարեն։ Հետո հասկացա, երբ երևի ավելի մեծ էր, որ այն ժամանակ ուղղակի բութի կանոնները այդքան խիստ չէին։
Բայց նորից շեղվում եմ ու զբաղվում ոչնչով։
Պետք է գրել մի բան։
Ուֆ լավ ալարում եմ։ Վաղը։