Խնդալու կլինի, եթե օրագրի գրառումը այլ ձև սկսեմ։

Արեգը դեռ մտքիս մեջ է։ Ափսոս էր, բայց ունենք ինչ ունենք։ Չգիտեմ էլ ով է մտքիս մեջ։ Մերին ասում է, որ մշակութից անջատումը անվերադարձ է և այլևս ամբողջական ընկղման զգացում չի լինելու։ Երևի ճիշտ է ասում, բայց իմ երազներում ես ամբողջությամբ կարող եմ ընկմվել ջրի մեջ։

Շատ ավելի լավ եմ զգում ինձ ամեն ինչի վերաբերյալ։ Շատ թեթև եմ, չեմ անհանգստանում, որ կյանքը անցնում է, բայց նաև գիտեմ, որ ժամանակավոր է։ Բայց ինչիս է պետք։ Անհանգստանալ։ Կամ չգիտեմ, մտածում եմ ինչիս է պետք այս ամեն ինչը։

Եթե նոր փոշեկուլ առնելն է ինձ ուրախացնում, ուրեմն թող այդպես լինի։

Ընտանիքին հանդիպելուց հետո մտածում եմ, թե ինչ կլինի ընտանիքի հետ։ Կառային հանդիպելուց հետո մտածում եմ, թե ինչ կլինի Կառայի հետ։ Շատ բաներ կան չեմ հասկանում, շատ բաներ կա փորձում եմ չնկատել կամ նկատել։ Կյանքը պարզ է։ Երկինքը պարզ է։

Օրը անցնում է հենց այնպես։ Երկինքը պարզ է։ Սալաթի մեջի հավը չոր է, Բայց հալումին թարմ է։ Եթե ուզում ես սոխը Հեշտ մարսես։ Ընկմիր ջրի մեջ Մինչև ուտելը։ Հենց այդպես եմ ընկղմում Իմ երազները Սալաթի մեջ։