Ատելության ֆոնին մեկ-մեկ մոռանում եմ, թե ով եմ։ Բայց նաև ատելության ֆոնին մեկ-մեկ հիշում եմ, թե ով եմ։ Թե ոնց են ինձ հնարավոր բոլոր մանիպուլյացիաներով կապել իմ ընտանիքին, որ երբեք չկարողանամ երջանիկ լինել։ Թե ինչքան անկապ ա էս աշխարհը։ Թե ինչքան հավայի են բոլոր ցանկությունները ու բոլոր հնարավոր։
Երբ հիշում եմ, թե ինձ ոնց ա մաման հնարավոր բոլոր ձևերով փորձել կառավարել, մանիպուլացնել ու իրա առողջությամբ շանտաժ արել, սկսում եմ ատելությամբ լցվել ու զզվել էդ տեսակ ծնող ունենալուց։ Ինչքան կարելի ա քո երեխուն քո մի մասը համարել ու երբեք չթողնել։
Էսօր մի քիչ հիվանդ եմ, դրա համար դժվարությունները ավելի դժվար են։ Բայց նաև որոշել եմ, որ սրանից հետո երբեք մեղավոր չզգամ արածներիս համար։ Ես բավականաչափ դիմացել եմ ու բավականաչափ փորձել եմ զիջումների գնալ։ Բայց չի ստացվել։