Օրվա ընթացքում մի պահ քնեցի, որովհետև երեկ շատ էի հոգնել։ Երազում շատ խառը բաներից հետո զգում էի որ մահճակալով տապալվում եմ ներքև ու մտածում էի, որ եթե մենակ չլինեի ու ինչ-որ մեկը լիներ կողքս կփրվեի։ Ավելի ճիշտ համոզված էի, որ եթե ինչ-որ մեկը կողքս լիներ՝ չէի կործանվի։ Հետո տեսա մեր հարևան Արամին՝ երկրորդ հարկի։ Տեսնես ինչպես է։ Փորձեցի ֆեյսբուքում գտնել՝ չգտա։
Երեկ նաև քրաշիս տեսա։ Չգիտեմ ինչու այդ տղային շատ եմ սիրում. ու ամեն անգամ տեսնելիս՝ ներսիս սերը ավելի շատանում է։ Տարօրինակ է, բայց այդպես է։ Փոշմանեցի, որ չգնացի նրանց փարթիին։ Բայց լավ է՝ հիմար բաներ չեմ ուզում անել։ Բայց նեղվում եմ, որ չեմ կարողանում բաց լինել նրա հետ, բաց նաև չգիտեմ ինչի վերաբերյալ պետք է բաց լինեմ։ Ես հիմնականում միշտ բաց եմ, եթե դիմացինս հիմարի մեկը չէ։ Չէ կամ էլ հիմնականում բաց չեմ, բայց նաև չեմ փորձում տարբեր մասկաներ դնել։ Այն եմ՝ ինչ կամ։
Ամեն դեպքում, կուզեի ասեմ, որ Արտյոմի (խնդալու է, որ ամբողջ անունն եմ գրում) հանդեպ ջերմությունս խորանում է։ Բայց նաև հոգուս խորքում գիտեմ, որ նա շատ իմպուլսիվ է ու հիպերակտիվ՝ իմ պես սովորական ու դանդաղ մարդու համար։ Կամ էլ՝ ըստ նրա, դա ուղղակի նրա դիմակն է։ Բայց ես ըստ ինձ եմ նայում։
Ինձ թվում է նաև, որ վերջերս իրոք չեմ կարողացել ավելի խորը գրառումներ անել օրագրում։ Ինձ թվում է շատ հապշտապ եմ անում ու գրում եմ ուղղակի որ գրեմ։ Մեկ-մեկ ստիպելով, մեկ-մեկ շատ հպանցիկ։ Բայց ամեն դեպքում, ուրախ եմ, որ կարողանում եմ գրել։ Շուտով մերոնց եմ տեսնելու, բայց քանի որ նոթբուքս հետս տանելու եմ՝ շատ հուսով եմ կկարողանամ աշխատել և նաև գրել օրերի մասին։ Չգիտեմ մամային կարոտել եմ, թե՝ չէ։ Չգիտեմ ում եմ կարոտել ընդհանրապես։