Գուցե մի օր կարողանամ կենտրոնանալ ու թողնեմ ամեն ինչ։ Թողնեմ ամեն ինչ ու կենտրոնանամ ինքս ինձ վրա, չհոգնեմ, չցավացնեմ, չլարվեմ, չմոլորվեմ ու չշեղվեմ։ Կենտրոնանամ ու լսեմ ինքս իմ ձայնը։ Եթե շատ ստիպեմ գուցե լինի. բայց արդյոք ստիպելով ես կհասնեմ նրան, ինչ ուզում եմ։
Ուզում եմ հիասթափությունը տեղ չլինի իմ մեջ։ Ուզում եմ սիրեմ ինքս ինձ։ Ու դրա ճանապարհին եմ։ Ուզում եմ օր ու մեջ ջիմ գնամ ու ունենամ գեղեցիկ մարմին։ Ուզում եմ հայելում նայեմ ինքս ինձ ու սիրեմ իմ մարմինը։ Այդպես էլ անելու եմ։
Միտքս ծով է, ծովը հիասքանչ դաշտ է։