Աղոթք ինքս ինձ համար
Նայում եմ քեզ հայելու մեջ ու ասում. —Դու ամենալավն ես, Որ եղել ես, դու ամենագեղեցիկն ես Բոլորի մեջ, դու ամենախելացին ես Ու ամենահասկացողը։ Դու, որ ամբողջ կյանքում Վախենում ես սխալվելուց ու Ձգտում կատարելության։ Քո հոգին աստվածային է և Դու ես աստվածային։ Քո աչքերի մեջ տեսնում եմ Ցանկության անսահման Անկարողությունը։ Բայց Իմացիր, որ սերը դռան հետևում է Որ երջանկությունը կգա անհրավեր Գուցե այսօր չլինի քո երազածը Բայց դու ամենաբախտավորն ես, Դու ամենասիրողն ես, Դու ամենաերանելին ես ու Ամենակարողը։ Քո մարմնի մեջ են ամփոփված Աշխարհի դառնության 0.000000001%-ը, Բայց քո հոգու մեջ վանկարկում են Հոգիները աթենական։
Կյանքը վարկանշանյին աղյուսակ չէ Կյանքը կյանք է, Այսօր գուցե չլինի այն ինչ ուզում ես Բայց դու պետք է ընդունես Որ ինքդ քեզ աղոթելը Ինքդ քեզ փառաբանելը Աստվածային դառնալու Ճանապարհն է։