Մի շաբաթ դադարից հետո փորձում եմ նորից գրել։ Անցյալ շաբաթ արձակուրդ էի Աթենքում։ Իհարկե, բաներ կային դժվար էին, հատկապես, երբ անձնագիրս կորցրեցի, բայց ընդհանուր ամեն ինչ ավելի լավ ընթացավ, քան պատկերացնում էի։ Փորձում էի մարդկանց հանդեպ ավելի ընդունելի վարվեմ։ Աթենքում շոգ էր ու ուղեղս դանդաղ էր ավելի աշխատում։
Ինձ թվում է երկու միտք էր ուղեղումս պտտվում, որոնց հետ չէի կարողանում ինչ-որ կերպ վարվել
- Ցածր ինքնագնահատականի հետ կապված մտքերը։ Ինձ թվում էր, թե ես արժանի չեմ, ինձ թվում էր, որ երբեք չեմ կարողանա հասնեմ նրան, ինչ ուզում եմ։
- Երկրորդ միտքը, որ կապված էր առաջին մտքի հետ, ավելի շատ միայնակ լինելու ու էլի սիրո արժանի չլինելու մասին էր։
Փորձում էի գիտակցել այս մտքերը, փորձում էի ընդունել զգացումները, բայց մտքերը չէին հեռանում։ Պտտվում էին մտքումս։ Բայց չէին ցավացնում շատ։
Այսօր երազում Վանաձորում էի ու ուզում էի գնամ Երևան ու շորերս փոխելիս հիշեցի, որ Լուսին չեմ գրել, որ հանդիպենք։ Մտածում էի՝ զանգեցի, բայց չարձագանքեց։ Շորերս փոխելիս մտածում էի, թե որքան սխալ տեղում եմ։ Մտածում էի՝ ինչքան սխալ եմ ապրում։
Բայց նաև ճանապարհորդության ընթացքում մի քանի որոշում կայացրեցի։
- Պետք է աշխատեմ չկասկածել իմ ինքնության վրա ու վստահել ինքս ինձ։ Կապ չունի ինչպիսին եմ կամ ինչպիսին կուզեի լինել, պետք է ինձ ընդունեմ ու սիրեմ այսպես։ Առանց եթեների ու պայմանների։ Հենց հիմա, հենց այսպես, առանց այլընտրանքի։
- Եթե ուրիշների մկանոտ մարմինները գրավիչ են, ապա ես էլ պետք է աշխատեմ դրա ուղղությամբ։ Եթե մյուսները կարողանում են՝ ես հաստատ կարող եմ։ Իմ ներսի բռնարարին կուղղեմ այս նպատակի իրագործմանը, թող հետևի սննդակարգիս ու պարապելուն։
- Հաջողությունը ինձ հետևում է։ Ամենուր։ Ես տեսնում եմ, թե ինչքան բախտավոր եմ, որը կարող է շատ սուբյեկտիվ ու սնահավատ է հնչում, բայց ամեն դեպքում ուզում եմ սրան գնահատական տալ։ Բախտը հետևում է ինձ, մասամբ քանի որ ուշադիր եմ, բայց մասամբ քանի որ բախտավոր եմ։
Նաև երեկ մի հատ վիդեո էի նայում, որտեղ շատ կարևոր բաներ էր ասում, ուզում եմ դրանք էլ այստեղ ամփոփեմ։
- Ինչքան ուժեղ եմ փորձում, այնքան շատ եմ ձախողվում։ Չպետք է փորձեմ ստիպեմ բաներ, որոնք իմ կառավարումից դուրս են։ Եթե ինչ որ բան շատ եմ ուզում, այն ավելի ուժեղ է հեռանում ինձնից։
- Ինչքան ուժեղ եմ փորձում կառավարել ամեն ինչ, այնքան ավելի քիչ եմ կառավարում ամեն ինչ։
- Երբ փորձում եմ որսալ երջանկությունը, այն ավելի շատ է փախչում։ Պետք է կենտրոնանալ նպատակի իրագործման վրա, այլ ոչ թե երջանկության։ Երջանկությունը գալիս է առաջընթացից։
Ուրիշ շատ ավելի կարոր բաներ կային։ Բայց մի տեսակ ինձ թվում է, որ ես պետք է ինձ ստեղծեմ, այլ սպասեմ, որ ուրիշները ստեղծեն ինձ։ Ուզում եմ կենտրոնանալ ինքնավստահության վրա։ Ուզում եմ վստահ ու գեղեցիկ լինեմ։ Ուզում եմ սիրեմ ու սիրվեմ։