Ֆոնի աղմուկը դադարի և ես զգամ։ Պատերը ծալվեն, միանան իրար, մտքերը գան ու խճճվեն իրար։ Ինչ-որ մեկը հաչի, մեկը խոսա անհասկանալի լեզվով, պատը անհարթ մնա, գույնը՝ անհասկանալի։ Հոգուս որոնումներում կորցնեմ ինքս ինձ, չկարողանամ ապրել, չկարողանամ դադար տալ։ Մտքումս ոչինչ չարձագանքի։
Շնչառությունս շարունակվի։ Ամեն ինչ ավելի դժվարին թվա։ Ինձ շատ մի ստիպրիր։ Թող վայելեմ օրը։