Ով նայում է ներսը՝ արթնանում է։ Երբ ես նայում եմ ներսումս՝ ոչինչ չեմ տեսնում։ Ավելի ճիշտ տեսնում եմ անորոշություն, չեմ տեսնում ինչի համար պետք է ապրել, չեմ տեսնում, թե ինչի համար է պետք շարունակել ապրել, չեմ տեսնում ուրախություն, չեմ տեսնում մի բան, որ ինձ անհանգստություն չի պարգևում, չեմ տեսնում ոչինչ։ Չգիտեմ ինչու։ Շատ բաներ եմ փորձում նայել ու բոլոր տեղերում ասում են՝ նայիր քո ներսը, նայիր քո ներսը, նայիր քո ներսը։ Ես կամ չեմ կարողանում նայել իմ ներսը, կամ չեմ տեսնում այն ինչ մյուսներն են տեսնում։ Կամ չեմ գտնում իմ ներսը։ Զզվել եմ արդեն։ Քաքեմ սենց ներսի մեջ։
Այսօր մետրոյում աչքերս փակեցի ու գիտակցեցի այն մտքերը որ ներսում էին։ Ես ունեմ ցանկություն ինչ-որ մեկի ներկայության։ Այդ ցանկությունը ինձ ստիպում է, որ ինքս ինձ ստիպեմ ու մեղադրեմ։ Անընդհատ մեղադրանքը դժվարացնում է ցանկության իրագործումը։ Անընդհատ մեղադրանքը տագնապներ է առաջանում և ցանկությունը ասոցացնում ավելի բացասական զգացումների հետ։