Նոր փուլը սկսել եմ ավելի քիչ էներգիայով և մոտիվացիայով։ Ամառվա սկզբի ոգևորությունը այլևս չկա, ինձ թվում է, ինչ-որ բան փոխվել է մեջս։ Մենակությունը դժվար է, ցանկությունները անհասկանալի, ոչնչով նորմալ զբաղվել չի լինում։ Բայց ուղղակի փուլ է, գիտեմ, կյանքը այսպես ընթանալ չի կարող։ Բայց երբ մտածում եմ ապագայի մասին, չեմ տեսնում, թե ինչ է լինելու։ Հոգեկան առողջությունս կարծես ավելի է բարդանում, տարիքի հետ մենակությունը ծանրանում է, ծանրանում է, ծանրանում է։

Ոչինչ, վաղը կհավաքեմ իրերս, մյուս օրը գնալու եմ Հունաստան, ամեն ինչ շատ լավ կլինի։ Կամ չգիտեմ գուցե կցրվեմ։ Շատ վիդեոներ եմ նայում, որտեղ խոսվում է, թե ինչպես է մարդը որոնում ինքն իրեն։ Ես էդ որոնումը կարծես ձախողած լինեմ։ Ես հասել եմ մի պահի, որտեղից այն կողմ կարծես որոնումը բացառվում է։ Բայց ես գիտեմ ինչն է պատճառը, ես ինձ թույլ չեմ տալիս որոնել։

Որոնել կրքի մեջ, որոնել կառավարում դուրս էության մեջ։ Որոնել մյուսների սրտում։ Որոնել ինքս իմ սրտում։