Երևի սա կլինի Վեներայի վերջին գրառումը։
Ուզում եմ անկեղծ լինեմ ու ասեմ, թե ինչքան բարդ է պայքարել այն մտքերի հետ, որ ինչ-որ մեկին են ուզում։ Չգիտեմ, ոնց ապրեմ սեքսի ցանկության հետ։ Չգիտեմ, ոնց ապրեմ սեքսի ցանկության հետ հաշվի նստելու անկարողության հետ։
Բայց նաև էներգիաս շատ ցածր է։ Չգիտեմ ինչից է։ Պետք է երևի քիչ խաղամ ու շատ ման գամ։ Քունս տանում է երբ ինչ-որ կարևոր բանով եմ ուզում զբաղվել։ Օրինակ հիմա աչքերս կամաց փակվում են։ Չես հավատա ինչքան շատ եմ ուզում քնել, չնայած որ այսօր երևի արդեն մի ինը ժամ քնել եմ։ Ինստագրամում ապուշ բաներ նայելուց հոգնել եմ։ Սպասում եմ գոնե աշխատանքային հանդիպմանը մասնակցեմ, որ չքնեմ։ Ինձ մի տեսակ մեղադրում եմ, որ ռեժիմիցս շեղվել եմ, բայց նաև ինձ պարգևատրում եմ, որ օրերով ուրախացել եմ (թքած ամեն ինչի վրա, չէ՞)։
Մեկ-մեկ մենակություն եմ զգում, ինչպես հիմա։ Հիշում եմ Արայիկին։ Հիշում եմ իմ բոլոր չստացված հարաբերությունները։ Հիշում եմ այն գործերը, որոնցից խուսափում եմ։ Հոգնել եմ, բայց հոգնել եմ նաև անհոգությունից։
Հիասթափվում եմ, որ չեմ գտնում, հիասթափվում եմ, որ ոչինչ չի գոհացնում։ Ափսոս։
Հասկանում եմ, որ այս ամեն ինչում ես իմ տեղը չեմ գտնում։ Կամ ուղղակի պետք է համարձակություն գտնեմ ընդունելու, որ ես ինձ սպառել եմ։
Ես հարցնում եմ քեզ, թե ինչու՞ է ամեն ինչ այսպես։ Դու արձագանքում ես, որ այս ամեն ինչը քո նպատակի մի մասն է։
Ես հարցնում եմ՝ թե ինչու՞ է ամեն ինչ այսպես։ Դու արձագանքում ես, որ այս ամեն ինչը քո ուզածն է։
Լավ, ես էլ չեմ հարցնում։
Վեներան դեմքը փոխում է։ Խիտ գազերի ամպերը շարժվում են։