Մի քանի օր դադար էի տվել ու ամեն ինչից կտրվել։ Երեք օր իրար վրայից խմում էի։ Երկու օր ոչ մի բան չէի անում։ Մի շաբաթ ճանապարհորդում էի։
Ուզում եմ մտածեմ, թե ինչքան եմ Մերիին խաբել բայց չեմ կարողանում հասկանալ։ Ինչի՞ց պետք է սկսել։ Երբ մտածում եմ երևույթների մասին՝ կյանքս դադար է առնում։ Չեմ ուզում մտածել դժվար, անհասանելի ու բարդ բաների մասին։ Ուզում եմ մտածել երջանկության մասին։ Ուզում եմ օրերը գան ու չվերջանան։
Հուլիսի մեկին Արայիկի ծնունդն էր։ Թեթև խոսացինք ու ասեց «Գիտես վերջին 10 տարվա մեջ ամենաերջքնիկ ժամանակս քո հետ եմ անցկացրել՞։ Երևանում ։)»։ Չգիտեմ որքան տխրություն կամ ուրախություն կա էս ամեն ինչի մեջ, բայց էդ խոսքերը ինձ ներշնչեցին ապրել։ Ես էլ իրան ասեցի, թե ինչ եմ մտածում, ինչ եմ մտածել ու ինչ եմ անելու։ Ավելի ճիշտ ոչ թե ինչ եմ անելու, այլ ինչ կանեի։
Չգիտեմ ինչ կլինի։ Չգիտեմ նույնիսկ ինչ-որ բան լինելու դեպքում ես ավելի ուրախ կլինեմ, թե ոչ։
Մերիի հետ լարվածություն եմ զգում մեկ-մեկ, որը չեմ կարողանում հաղթահարել։ Օրերը անցնում են, անցնում են, անցնում են։ Հոգնածությունը մնում է, մնում է, մնում է։ Ստորակետները դնում եմ վերջում։
Դեռ ուշ չի խանութից համով բաներ առնել ու ուտել։ Կներես, որ շատ չեմ կարողանում ռեֆլեքթ անել։