Ուզում եմ մի քանի բան կարդալ բայց չեմ կարողանում։ Հոգնած եմ։ Թռիչքը ուշացավ երևի մի ժամ։ Բայց լավ է՝ երկու ժամից հասնելու եմ։ Օրը անցնում է։ Շուտով տարվա կեսն է։ Նոր կարդում էի, որ տարվա կեսից հետո 2050-ը ավելի մոտ կլինի քան 2000-ը։ Տարիները անցան։ Իսկ հետո ի՞նչ է մնալու։
Մահը թվում է շատ մոտ։ Մտածում եմ մամայի մասին, մտածում եմ գոյության, շուրջս գտնվող մարդկանց ու արտոնությունների մասին։ Նրանք, որ գտնվում են շուրջս, նրանք որքան դժբախտ ե՞ն։ Քո կարծիքով այս կողքիս նստած աղջիկը քանի տոկոսով է ինքն իրեն երջանիկ համարում։ Կամ այս մյուս կանգնածը, կամ այս մյուսները որ իրենց հեռախոսի մեջ են։
Արդյոք մենք բոլորս նույն չափի մոլորված ենք, թե մարդիկ կան, որ այդքան էլ շատ չեն մոլորված։ Մերին մեկ մեկ ասում է, որ հիմնարար երևույթները շատ քչերն են հարցականի տակ դնում։ Ինքը ավելի երկար ձևակերպում է արել, ես ավելի կարճ ձևով եմ այն հիշում։ Որը երևի այդքան էլ վստահելի չէ։