Ինչ-որ պատահական գրախանութում բացեցի մի պատահական գիրք, որտեղ ասում էր, որ պետք է դադարես քո ցանկալի սերը փնտրես ուրիշների մեջ, և պետք է առաջին հերթին ինքդ քեզ տաս այն սերը, որ փնտրում ես։ Ավելորդ է ասել, որ ես այդպես չեմ կարողանում։ Բազմիցս մտածել եմ, թե ինչ է կատարվում հետս հիմա ու ամեն անգամ գալիս ու եզրահանգում եմ այն, որ իմ կյանքի միակ պակասող բանը ինչ-որ սիրած մարդ ունենալն է։ Ինձ թվում է, եթե դեյթվեմ՝ կյանքս լիարժեք կդառնա։ Այն օրը նույնը Կառային ասեցի։ Ինձ թվում է, ուրիշ ոչինչ չունեմ, որը պակասեցնում է կյանքս։ Ընտանեկան խնդիրները չհաշված իհարկե, դրանք ուղղել ոչ մի կերպ չեմ կարող։
Մամայի հետ խոսալուց առաջ տագնապներ եմ ունենում։ Երկար մտածում եմ, թե ինչի ու շատ դեպքերում անկարող եմ հասկանալ։ Ամեն անգամ խոսալուց զգում եմ, որ միայն բացասական զգացումներ են մնում, ամեն ինչ միշտ բացասական է, ոչ մի լավ բան չկա, ոչ մի լավ բան չի կատարվում և այլն։ Եթե այդպես է, մտածում եմ, ապա ինչու եմ ես ընդհանրապես աջակցում նրան։ Գուցե մի փոքր դաժան է հնչում, բայց նաև պետք է ավելի արդար վերաբերվեմ այն ամենին՝ ինչ զգում եմ։
Հասկանում ես, չէ՞ ինչու եմ ասում։
Այնքան բան կա մեկնաբանելու, այնքան դժվար է վերադառնալ սովորական կյանք։ Բայց շատ եմ ուզում։ Ինձ ավելի հաճելի է իմ սովորական կյանքը։