Զգացմունքներս վալիդացնելու կարիք ունեմ։ Կարիք ունեմ սիրո։ Կարիք ունեմ, որ նա, ում սիրում եմ, վալիդացնի իմ զգացմունքները։ Շոգ է։ Հոգնած եմ։ Մամայի հետ խոսալու հավես չունեմ, չնայած որ խոսացել եմ։ Զգում եմ, որ տխուր եմ ու անհանգիստ։ Ի՞նչ պետք է լինի։ Ի՞նչ է լինում աշխարհում։ Միայն ոչ մեկ այլ պատերազմ, խնդրում եմ։ Միայն թե ոչ քաոս։
Հիասթափվում եմ ինձնից։ Արայիկին եմ հիշում։ Այսօր գրել էր «սիրուն տղա»։ Երբ սիրո մասին եմ մտածում, հաճախ իրեն եմ հիշում։ Սիրտս թփրտում է։ Արայիկ, ո՞ւր ես, ինչու՞ եմ քեզ հաճախ հիշում։ Սթորիներս եմ թերթում ու ոչինչ չեմ տեսնում։ Ոչ մեկին չեմ տեսնում։ Խուսափում եմ իմ զգացմունքներից։ Բայց մի ճնշիր քեզ։ Ամեն ինչ լավ է։
Օրը կսառի մի պահ։ Երազանքները կսառեն մի պահ։ Նրանք, ովքեր մենակ չեն կմեռնեն մենակության մեջ։ Ես չեմ մեռնի մենակության մեջ, որովհետև ես մենակ եմ։