Ու ինքը ինձ հարցրեց՝ ի՞նչ է եղել։ Ու ես փորձեցի ֆեյքեմ, բայց նաև չուզեցա ամբողջությամբ խաբեմ։ Չուզեցա ասեմ, թե ինչքան դժվար ու անհասկանալի է, թե մարդիկ ինչքան շատ են ու թե ինչքան սեռական էներգիա կա ամենուր։ Ինչքան գրավիչ ու տհաճ են բոլորը ու հատկապես տղամարդիկ։ Ինչքան դժվար է վերլուծել այդքան ինֆորմացիան, երաժշտությունը, մարդկանց ձայները, շարժը, բոլորի տեսքը, բազմազանությունը, հետո կենտրոնանալ խոսելու վրա, մտածել, ձևակերպել, խոսել, խոսել, խոսել, թարգմանել, հասկանալ, պատկերացնել, արտահայտել, զգալ, զգալ, զգալ, ֆիլտրել ու նորից խոսել։ Ասեցի, որ ուղղակի չգիտեմ, թե իմ կյանքի հետ ինչ եմ անելու, ich weiß nicht, was ich mit meinem Leben tun soll.
Այսօր լսում էի մի երգ, որտեղ ասում է՝ it was a different life, it was a different time, I really miss those times, I really miss those guys, how time flys by, I really miss those guys։ Երգ լցնում է հոգիս ու միտքս։ Ուրիշ ժամանակներ էին, ուրիշ կյանք էր, ինչքան եմ կարոտում երեխեքին, ինչպես է ժամանակն անցնում, ինչքան եմ կարոտում երեխեքին։
Շունչ։ Արտաշունչ։ Ամեն ինչ լավ է։ Ամեն ինչ միջին լավ է։ Խնդիրներ դեռ կան, բայց շատ բան ուղղակի կա այնպես, ինչպես կա։ Պաստառը կախված է պատից, աղվեսը ոսկոր է գտել, Բեռլինի աշտարակը լույս է ճառագում։ Լամպը վարդագույն լույս է ճառագում։ Սիրտս մի քիչ հալվում է։
Ես գիտեմ, որ ես նպատակ ունեմ, որը պետք է գտնեմ։ Հազարավոր աստղերի միջով, հազարավոր փետուրների միջով, հազարան բլբուլի մտքերով ես պիտի շարժվեմ, ես շարժվում եմ դեպի իմ նպատակը, որը թաղանթավորված նարնձագույն կորիզ է։ Այդ կորիզի միջով եմ ձեռքս մտցնում դեպի այնտեղ, որտեղ այլևս տեսիլքներս չեն հասնում։ Անկյունագծված պատը, վերականգնված հոգիս։
Քեզ ձեռքս եմ պարզում, բայց ինքս ինձ վեր բարձրացնում։