Ասում է՝ ծառը կենսաբանական պատկերացում է, երբ դու պետք է սիրոն տաս հոգելեզվաբանական պատկերացում։ Ես մտածում եմ, թե ինչ է դա ընհանրապես։
Գիտես, ինձ ավելի լավ եմ զգում ու թվում է մենակությունը ավելի քիչ է։ Մամային ազատ ասում եմ ինչ մտածում եմ։ Մաման ասում է «ոչ մի լավ լուր չկա», հիշում եմ Զեմֆիրայի երգը։
Կնայե՞ս այսօր իմ մարմնին։ Կփրկե՞ս արդյոք տափողակները։ Չգիտեմ ով և ինչպես է ամեն ինչ եղել։
Եվ չգիտեմ ինչու եմ երեկոյան մտածում սիրո ու երջանկության մասին։ Ո՞ւր է իմ խորքային սերը։
Մերին ասում է՝ իսկ մտածել ես, թե որն է այդ հոգելեզվաբանական նկարագիրը։ Սև խոռոչը լայնանում է։
Մենակությունը լայնանում է։ Ընկերներս չեն պատասխանում։ Բոլորը վատ են ու զբաղված, ոչ մի լավ լուր չկա։
Արմինը երևի չզգաս, թե ինչքան տխրություն կար իմ մեջ, երբ տեսա որ քրաշս այլևս մենակ չէ։ Չգիտեմ, թե ինչ տխրություն իջավ վրաս։
Ի՞նչ է լինելու ամեն ինչ և ինչպես եմ ես պահելու իմ օրագիրը։ Ինչպես է օրագիրը վերածվելու հոգելեզվաբանական նկարագրի։