Որքան ցավալի է կորցնել հնարավորությունը, որը այդպես էլ չի եղել։ Արդյո՞ք ցավալի է ընդհանրապես։ Ինձ թվում է երբ չկա հնարավորությունը ավելի ցավոտ է, քան երբ կա հնարավորությունը։ Բայց ամեն ինչ միշտ այդպես է։ Եվ այդպես էլ կլինի։ Պետք չէ ձգտել հնարավությունների, որոնք անհնարին են արդեն իրենք իրենց սրտում։

Ուզում եմ տատու անեմ ու գրեմ «I am a self-reflective loop»։ Այլ տարբերակներ էլ կարող է լինեն։ Գյոդել, Էշեր, Բախը իրոք ազդում է իմ կյանքի վրա, շատ հետաքրքիր է, բայց նաև գոհ եմ երբ շատ չեմ կարդում։ Օրական մի քանի էջ, օրական մի քանի միտք։ Այդքանը։

Գիտես, ուզում եմ լաց լինել հնարավորությունների անհնարինության համար։ Բայց նաև ուզում եմ լաց լինել այս հանգույցի վերածված իրավիճակի համար։

Մենակություն, Չմենակություն, Մենակություն, Չմենակություն։

Սիրտդ ապաստանում է սիրտդ։ Սիրտս ապաստանում է սիրտս։