Մի քանի բան կա, որոնց շուրջ մտածում եմ։ Ի՞նչն է ինձ համար կարևոր տվյալ պահին։ Ներսումս միայն արձագանքում է, լինել մեկի հետ, լինել մեկի կողքին, սիրել մեկին ու սիրվել։ Բայց շուրջս ամեն ինչ կա բացի դրանից։ Եթե այդպես է, ուրեմն մնացած ամեն ինչը ինչի՞ս է պետք։ Նկատի ունեմ, ամեն ինչ չեմ թողնելու, բայց ամեն դեպքում, գուցե այն ինչ իրականում ուզում եմ կամ ինձ պետք է, պետք է ավելի՞ կարևորեմ։

Մտածում եմ, թե ինչքան է օգնում մամայի հետ էմոցիոնալ սերտաճածությունից հեռանալը։ Կարելի է սիրել, բայց ոչ համարելով թե մենք նույն մարդն ենք։

Ինձ մի քիչ վատ եմ զգում կամ նաև մի քիչ մեղադրում եմ, որ անհուսալի կապվում եմ երևակայական տղամարդկանց հետ՝ զուտ նայելով նրանց նկարներին կամ կարդալով նրանց պատմությունը։ Չափազանց անառողջ է, մտածում եմ, բայց չեմ կարողանում ընդդիմանալ։ Լավ, թող այդպես լինի, թողնում եմ միտքս ու էմոցիաները հոսեն, եթե այդպես է պետք։ Եթե այդպես է պետք գիշերը ծաղիկները կծաղկեն և արևային խինդով կլցվի տունը։

Ինչ, եթե մանիպուլյացվողը ոչ թե մաման էր այլ պապան։ Ի՞նչ կփոխեր դա իմ իրականության զգացման մեջ։ Որքան ես կատեի տղամարդկանց այդ դեպքում։ Որքան կսիրեի ես քեզ այդ դեպքում։ Արցունքներս հայտնվում են աչքերիս ու հիշում եմ քո դեմքը։ Որքա՞ն կապված եմ քեզ հետ և որքան է քո պատկերը իրական։

Ինձ թվում է, շատ քիչ։ Բայց հոգումս գուցե նույնչափ, որքան կա։