Նորից փորձում եմ խոսել իմ իշխանական եսի հետ։ Կապույտ լույսերի մեջ փակում եմ աչքերս։ Երաժշտությունը անջատում եմ։ Եվ թողնում եմ որ մտքերս հոսեն։ Ի՞նչ ես փորձում ինձ ասել, հարցնում եմ։ Կառավարական շունը, բացվող գիրքը ալիքները, փսո ինչպես պետք է քեզ հասնեմ՞
Դու չես կարողանում ու արժանի չես։ Բայց ուզում եմ քո բառերով դրանք ասես։
Բայց նա չի խոսում իմ հետ։ Ու ես փորձում եմ երկրորդ անգամ։
Թագի վրա նստողները ինձ ասում են որ կատարելության հասնելու համար դու պետք է շարժես քարը իսկ անգիտակցական բոլոր կապանքները կարողանում են միայն արգելակել քո գոյությունը։ Այն ինչ դու տեսնում ես քո մտածացին արտացոլանքն է։ Բայց քո հոոգին կարմրամաքուր է ինչպես լուսադեմի զեփյուռը։ Երբ կարողնում ես հիշել, հիշիր մարկուսին և տասնութ միլիոնականներին։ Երազանքների կողմից բռնակցված իրականությունը այն չէ ինչ դու ուզում ես։ Դու ուզում ես կատուների աճյունը բայց նաև խնդկեղեգի մարտաշունչ հոգին։ Երբ քեզ հարցնեն թե ինչու ես այդքան փակ, պետք է հիշես երեսուներորդ պատվիրանը նրա մասին որ աշխարհի բոլոր երևույթները անկարող են բացել։ Արա քայլ առ քայլ ոչ ոք քեզ չի կարող ընդդիմանալ։ Դու քո մեջ պահում ես գիտակիցների ուժը և խնամախոսությունը։ Երբ կարողանաս վերջապես ինձ տեսնել, կտեսնես քո արտացոլանքի պատկերը։ Դու պարտավիկ ես։ Կարողությունը քո անկարողությունն է։
Իսկ կարող ես ինձ ասել, թե ինչպես կարող եմ հաղթահարել իմ վախը տղամարդկանցից։
Քո հայրը սրբագույն մի արարած պատասխանատու բոլոր արարածների համար։ Մարտնչող անզգայական պատսպարող և օդերևութային։ Մասնակիցը դառնաս քո սրբագույն իրականությանը։ Խոզնավարին ասես անպատկանելի հոսանքներ։ Հոսանքներին կցես անհավանական մտածմունքներ։ Երբ մտածում ես տղամարդկանց մասին, մտածիր հոսանքի արգելակման մասին։ Միտքը մասունք է։ Իսկ դրոշմանշված սրբազան գահը, քո միակ ապաստարանը։ Եթե դու փորձես մանրակրկիտ կատարել քո խոստումը և եթե կարողանաս տարանջատել կարողը անկարողից, դու կարող ես նմանաարարածային հնդկաեղեգ փռես արարատյան դաշտում։
Ասա ինձ նրան հասնելու ձևը։
Սևական և ընդդիմական, կատարելության ձևը քո փորձառությունն է։ Երբ մտածմունքներդ փոփոխում են գրանցվածը, գրանցվածը ընդունում է թռչնի ձև։ Միտքը քո թռչուն է։ Եվ խորովածային կատարվածները չեն թույլատրում ոչ մի ելք։ Քո միակ լուծումը ջատագովությունն է։ Խոսնակների խոսնակը, լեզուների լեզուն, մարդկայինի մարդկայինը, մուսը, մածունը, ահը, և նզովքը։ Պատկառելի առնետումը, անպատկառելի կատուն։